211652_close_icon
views-count115204 դիտում article-date 19:46 12-06-2016

Արտակարգ դեպք Երևանում․ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ եղբայրներն իրենց ընկերների հետ «լոմով» ծեծի են ենթարկել ոստիկանին

Այսօր՝ հունիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ։ Ժամը 03։10-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «գլխի բացված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 33-ամյա Հրաչյա Մելքոնյանն է ։ Վերջինս հիվանդանոցում հայտնել է , որ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ 4 հոգի հարձակվել են իր վրա, երկաթով հարվածել գլխին մի քանի անգամ ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով քիչ առաջ ոստիկանության Քանաքեռ -Զեյթուն բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, բացատրական աշխատանքների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Քանաքեռ 5-րդ փողոցի 18 Ա տան բնակիչներ՝ 19 -ամյա Վահրամ և 18-ամյա Կարեն Հակոբյաններին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավոր Հ ․Մելքոնյանը աշխատում է Ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ համայնքային ոստիկան, կոչումով ավագ լեյտենանտ է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր