211652_close_icon
views-count42447 դիտում article-date 13:18 11-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Երևանում Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարից. կա 4 վիրավոր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ` հունիսի 10-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/10/87518/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագորղը, հունիսի 10-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի հատման խաչմերուկում բախվել էին Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 25-ամյա Դավիթ Եղոյանի վարած ВАЗ 211030 մակնիշի 34 AՍ 489 համարանիշի և Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում հաշվառված, սակայն Զ. Այգեկցու 26 տանը բնակվող, 24-ամյա Անանիա Հարությունյանի վարած Mazda 34 VV 469 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդները և ВАЗ 211030-ի ուղևոր , Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Պետրոսյանը և Mazda-ի ուղևոր, Լեռնային Ղարաբաղի Հանրպետության Հադրութ քաղաքի բնակիչ, 29-ամյա Լյովա Օսիպյանը տեղափոխվել էին` 2-ը էրեբունի, 2-ը` թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր