211652_close_icon
views-count9431 դիտում article-date 11:33 10-06-2016

Ավտովթար Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում. բախվել են սև ու սպիտակ Renault -ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղու 126 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 39-ամյա Գեղեցիկ Գրիգորյանի վարած Renault մակնիշի 10 ՕՏ 035 համարանիշի և Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 60-ամյա Սերժիկ Տիգրանյանի վարած Renault մակնիշի 34 PP 517 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Տիգրանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, Երևանի բնակիչներ` 18-ամյա Վանիկ Թումանյանն ու 18-ամյա Կարեն Դավթյանը տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիետի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր