211652_close_icon
views-count3813 դիտում article-date 17:39 03-06-2016

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի 25-ամյակին նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկ

Հայաստանի ամերիկյան համալսարանում հունիսի 3-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց համալսարանի 25-ամյակին նվիրված փոստային բացիկ՝ մեկ նամականիշով: Մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքը և համալսարանի 25-ամյակին նվիրված լոգոտիպը: Նամականիշը շրջանառության մեջ է դրել «Հայփոստ» ՓԲ ընկերությունը: Ձևավորման հեղինակը Դավիթ Դովլաթյանն է, տպաքանակը` 500 օրինակ է: [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր