211652_close_icon
views-count2491 դիտում article-date 23:33 31-05-2016

Կայացավ գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը

Օլիմպիական խաղերի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում կայացավ գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը: Մեծահասակների աղջիկների պայքարում 150,26 միավորով բաց առաջնության հաղթող դարձավ պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը: Երկրորդ տեղում Միլենա Դանիելյանն է (68,34 միավոր) և եռյակի վերջում Նատալի Գզիրյանն է (54.99 միավոր): Տղաների մրցաշարին մասնակցում էին միայն երկու գեղասահորդ` Սլավիկ Հայրապետյանը և Ջեկ Կերմեզյանը: 178,45 միավորով առաջին տեղում Սլավիկ Հայրապետյանն է, իսկ Կերմեզյանը, ով, ի դեպ, ներկայացնում է Կանադան, հավաքեց 177,44 միավոր: «Ֆեդերացիայի խորհրդի անդամներով և մարզչական կազմով որոշվեց անցկացնել ոչ թե Հայաստանի առաջնությունից, այլ բաց առաջնություն: Նպատակն ունեինք արտասահմից ևս հյուրեր ունենալ, այդ կերպ նպաստելով երեխաների առաջընթացին»,-փաստեց գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանիա Ստեփանյանը: Գեղասահորդուհի Անաստանիս Գալուսյանն ուրախ է բաց առաջնությունում առաջին հորիզոնականում լինելու համար: «Այստեղ բոլոր ջերմ են, պատրասական օգնելու: Թեպետ մարզադահլիճում շատ ցուրտ է, բայց ամեն ինչ շատ լավ է անցկժնում: Ուրախ էի բաց առաջնությանը մասնակցելու համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Անաստասիա Գալուստյանը: Հայաստանի բաց առաջնության պարգևատրման արարողությունը կկայանա հունիսի 1-ին, որի ժամանակ գեղասահորդները կներկայանան ցուցադրական ելույթներով: Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում էր 45 գեղասահորդ:

Նմանատիպ նյութեր