211652_close_icon
views-count3178 դիտում article-date 19:09 31-05-2016

Անգլիան հրապարակեց Եվրո-2016-ի կազմը. 18-ամյա Ռեշֆորդը ցուցակում է

Այսօր Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրապարակել է հավաքականի վերջնական հայտացուցակը, որն էլ կմասնակցի 2016թ. Եվրոպայի առաջնությանը: Հայտացուցակում թերևս ամենաուշագրավը «Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ներկայությունն է: Պատանի ֆուտբոլիստը Անգլիայի առաջնության 2-րդ խաղաշրջանի իսկական հայտնությունը դարձավ, իսկ նորամուտը հավաքականում նշեց գոլով: Նշենք նաև, որ միայն վերջին պահին հայտացուցակից դուրս բերվեց «Լեսթերի» առանցքային խաղացողներից մեկը` Դենի Դրինքուոթերը: [b]Դարպասապահներ [/b]– Ջո Հարտ, Ֆրեյզեր Ֆոսթեր, Թոմ Հիլթոն [b] Պաշտպաններ[/b] – Ռայան Բերտրան, Գերի Կեհիլ, Նաթանիել Կլայն, Դենի Ռոուզ, Ջոն Սթոունզ, Քրիս Սմոլինգ, Կայլ Ուոքեր [b]Կիսապաշտպաններ[/b] – Դելե Ալի, Ռոս Բարքլի, Էրիկ Դայեր, Ջորդան Հենդերսոն, Ադամ Լալանա, Ջեյմս Միլներ, Ռահիմ Սթերլինգ, Ջեք Ուիլշեր [b] Հարձակվողներ[/b] – Հարի Քեյն, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի, Դանիել Սթարիջ, Ջեյմի Վարդի Եվրո-2016-ի խմբային փուլում Անգլիայի հավաքականի մրցակիցներն են Ռուսաստանը, Ուելսը և Սլովակիան:

Նմանատիպ նյութեր