211652_close_icon
views-count2368 դիտում article-date 18:54 31-05-2016

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններին նվիրված քննարկում

Մայիսի 30-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանից Ռուսաստան ապրանքներ արտահանող և ներմուծող երեք տասնյակից ավելի հայաստանյան և ռուսաստանյան ընկերությունների ղեկավարների և ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ տնտեսական խորհրդում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության օրակարգի կենտրոնական թեման հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների առկա մակարդակի զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակն էր: Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակի զարգացման և գործող ինտեգրացիոն ձևաչափերում առկա հնարավորությունների լիարժեք կիրառման կարևորությունը, ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքների նկատմամբ բարձր պահանջարկը ու արտահանման ծավալների աճի ապահովման անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը ներկա գործարարներն իրենց տեսակետներն են հայտնել արտահանման արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ արտահանման գործողությունների տեխնիկական բարելավումը և ԵԱՏՄ շրջանակներում ընձեռնվող հնարավորություններից օգտվելու կարևորությունը: Հայ-ռուսական առևտրային կապերի շուրջ ամփոփ ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ առևտրի ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: ԵԱՏՄ-ի շրջանակներում հայկական ապրանքների արտահանման հարցերի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ԵՏՀ մաքսային և սակագնային կարգավորման վարչության տնօրեն Գագիկ Քոչարյանը: Ելույթներով հանդես են եկել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մակար Նահապետյանը, Ռուսաստանի սոմելյեների և գինու փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանը, «Յան» և «Սիս Նատուրալ» ընկերությունների ռուսաստանյան ներկայացուցիչ Յուրի Բաղդասարյանը, «ԷկոԿոսմետիկա» ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչ Իրինա Սկրյաբինան և այլոք:

Նմանատիպ նյութեր