211652_close_icon
views-count28778 դիտում article-date 14:35 31-05-2016

Երևանում դատարանի նախագահի Kia-ն բախվել է Hyundai-ին, նախագահի վարորդը չի ընդունում իր մեղքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Զաքյան փողոցում բախվել են Kia մակնիշի 040 ՏՏ 01 և Hyundai մակնիշի 34 DV 852 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ճանապարհային ոստիկանությոնը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Kia-ի համարանիշները հաշվառված են Երևանում գործող դատարաններից մեկի հաշվեկշռում, որը սպասարկում է դատարանի նախագահին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել, թե դատարանի որ նախագահին է սպասարկում նշված ավտոմեքենան: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նախնական տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է դատարանի ավտոմեքենան, որի վարորդը չի զիջել գլխավոր ճանապարհով անցնող Hyundai-ի վարորդին և ստեղծել է վթարային իրավիճակ՝ մյուս վարորդների համար ու տեղի է ունեցել ավտովթարը, սակայն վարորդը «2 ոտքը դրել էր 1 կոշիկի մեջ» ու պնդում էր, թե ինքը մեղավոր չէ, մինչդեռ մասնագետները նշում էին, որ լավ էլ մեղավոր է, պարզապես նրա բախտը բերել է, որ Hyundai-ի վարորդը իր նման չի վարել ավտոմեքենան. խախտում կատարելով, ով չի գերազանցել սահմանված արագությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր