211652_close_icon
views-count3458 դիտում article-date 10:00 31-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 31-ին

1223 թ. – Կալկա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլները հաղթանակ տարան ռուսների նկատմամբ: 1323 թ. – Կաթողիկոս Կոնստանդին Դ Լամբրոնացու ջանքերով Եգիպտոսի սուլթանության և Կիլիկիայի հայկական թագավորության միջև կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի մամլուքները պետք է 15 տարի չհարձակվեին Կիլիկիայի վրա: 1817 թ. – Միլանի Լա Սկալա թատրոնում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի «Գող-կաչաղակ» օպերայի պրեմիերան: 1832 թ. – մահացել է Գալուա Էվարիստը, Ֆրանսիացի տաղանդավոր մաթեմատիկոս (ծն. 1811 թ.): 1859 թ. – գործարկվեց Լոնդոնի Բիգ Բեն ժամացույցը: 1916 թ. – Հյուսիսային ծովում տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ծովային ճակատամարտը Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև: 1930 թ. – ծնվել է Քլինթ Իսթվուդը ամերիկացի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կինոգործիչ: 1961 թ. – Հարավաֆրիկյան Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը Մեծ Բրիտանիայից: 2001 թ. – մահացել է Առլեն Ֆրենսիսը, ամերիկահայ դերասանուհի (ծն. 1908 թ.):

Նմանատիպ նյութեր