211652_close_icon
views-count74606 դիտում article-date 22:58 30-05-2016

Երևանում վրաերթի է ենթարկվել մի քանի ժամ առաջ գաղութից ազատված դատապարտյալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում` Արարատ կինոթատրոնի դիմաց, Երևանի բնակիչ, 30-ամյա Հակոբ Կարապետյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AM 748 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 32-ամյա Ռոման Գալստյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ավագ քննիչ Ա. Տոնոյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթի ենթարկված Ռ. Գալստյանը մի քանի ժամ առաջ էր ազատվել գաղութից: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դտավճռով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր