211652_close_icon
views-count97181 դիտում article-date 17:41 30-05-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ` Արցախի Մատաղիսի զորամասից. իսկական առյուծները անառիկ են պահում սահմանը

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողները, որոնց թվում են նաև հրետանավոր առյուծ տղերքը, Արցախի պաշտպանության բանակի սպաների հետ անառիկ են պահում առաջնագիծը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվոր տղերքը ասում էին․ «Այսօր Առաջին Հանրապետության տոնն է ու առաջնագծից առաջին հերթին խոնարհվում ենք հերոս տղերքի անմահ հիշատակի առաջ ու հպարտորեն ասում ենք` Ձեր գործը անավարտ չենք թողնի ու մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև ողջ հայությանը, ովքեր մեկ մարդու նման կանգնեցին առաջնագիծը պահող մեր զինվորների թիկունքին։ Մենք հպարտացել և հպարտանում ենք ձեզանով ու էլ ավելի ենք ոգևորվում, երբ իմանում ենք, որ Դուք էլ սարի նման կանգնած եք մեր թիկունքին։ Առաջնագծից կրկին անգամ դիմում ենք ողջ հայությանը, ասելով` Մենք Ձեր ցավը տանենք»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր