211652_close_icon
views-count63135 դիտում article-date 18:01 30-05-2016

Նոր մանրամասներ` Երևանում տեղի ունեցած ավտոմեքենաների ջարդից. հեղինակը ճանաչված ակնաբույժ Մալայանի աղջիկն է, ով լազերային բաժանմունքի վարիչ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 30-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 40 շենքի բնակիչ, 42-ամյա Ելենա Մալայանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանին հայտնել է, որ մայիսի 28-ին ժամը 15:30-ի սահմաններում իր անվամբ հաշվառված և իր կողմից վարած Volkswagen մակնիշի 70 CA 070 համարանիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցից դեպի Օրբելի եղբայրների փողոց մտնելիս` թիվ 67 հասցեի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող մի քանի ավտոմեքենաների: Գ Շամշյանի տեղեկություններով` Ե. Մալայանը աշխատում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում` որպես լազերային բաժանմունքի վարիչ, ով քննչական բաժնում հայտնել է նաև, թե վթարի հետևանքով իր ինքնազգացողությունը վատացել է ու քանի որ գտնվել է ստրեսային վիճակում` ավտոմեքենան թողել և հեռացել է դեպքի վայրից: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/29/86502/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 28-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ թիվ 67 շենքի դիմաց, Nissan մակնիշի 70 UA 070 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 23-ամյա Նորայր Խաչատրյանի վարած Audi մակնիշի 34 OZ 001 համարանիշի, 55-ամյա Մարինա Ավետիսյանի վարած Mitsubishi մակնիշի 31 LO 474 համարանիշի, 31-ամյա Կարո Մկրտչյանի վարած Fiat մակնիշի 31 OR 001 համարանիշի, 36-ամյա Դավիթ Ավդալյանի վարած Mercedes մակնիշի 24 UO 988 համարանիշի, 28-ամյա Արմեն Մայիլյանի վարած Nissan մակնիշի 34 MN 951 համարանիշի և 32-ամյա Դավիթ Հովակիմյանի վարած Nissan մակնիշի 34 PF 053 համարանիշի ավտոմեքենաներին: Բախման հետևանքով Aud մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորայր Խաչատրյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: Nissan մակնիշի 70 UA 070 համարանիշի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դտավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սարգիս Մելքոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր