211652_close_icon
views-count43024 դիտում article-date 14:47 30-05-2016

Նոր մանրամասներ հանկարծամահ եղած 19-ամյա զինծառայողի մասին

Հանկարծամահ եղած զինծառայող Սուրեն Մովսիսյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքից էր: Ընտանիքում 3 երեխա են: Մոր խնամքի տակ գտնվող ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: Տարիներ առաջ էլ նրա ծնողները գաղթել էին Բաքվից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հարևանները նշում են, որ հանկարծամահ լինելու լուրը ցնցել է բոլորին, քանի որ նրա առողջական վիճակի ինչ-որ խնդիրների մասին հայտնի չեն եղել: Ի դեպ, տեղեկություններ կային, որ Սուրենը Արարատի մարզի Մխչան գյուղից է, սակայն ընտանիքը երկար տարիներ բնակվում է Արտաշատ քաղաքում: Ավելի վաղ տեղեկացրեկ էինք, որ մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը: Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր