211652_close_icon
views-count3262 դիտում article-date 19:36 29-05-2016

Հնեցման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ

Կոնյակ կոչվելու համար սպիրտը կաղնե տակառներում պետք է պահվի առնվազն երկու տարի։ Տակառների ծավալը 270-ից 450 լիտր է, պատրաստվում են Տրոնսյո և Լիմուզեն դեպարտամենտների անտառներում աճող, առնվազն 80 տարեկան կաղնու ծառերից։ Կոնյակի հնեցման համար տակառները պահում են մառաններում։ Հնեցման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ, ձեռք է բերում ոսկեգույն փայլ և հագենում է փայտի վանիլային բույրով։ Հնեցման ժամանակ փայտի ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի զգալի մասը։ Կոնյակի արտադրության հաջորդ փուլում այն տակառներից լցնում են ապակե շշերի մեջ եւ տեղավորում են մառանի ամենահեռավոր տեղերում, որտեղ նրանք կարող են առանց փոխվելու մնալ շատ երկար։

Նմանատիպ նյութեր