211652_close_icon
views-count4206 դիտում article-date 19:00 29-05-2016

Աշխարհի ամենաառեղծվածային գիրքը․ «Վոյնիչի ձեռագիրը». լուսանկարներ

Երկար տարիներ գաղտնագրություն ուսումնասիրողները փորձել են վերծանել տեքստը, սակայն ապարդյուն։ Գրքի ապակոդավորմամբ զգաղվել է նաև հայտնի գաղտնագրող Նյուբոլդը, ով հայտնի է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնագրերի վերծանումով։ Նա շուրջ յոթ տարի փորձել է վերծանել «Վոյնիչի ձեռագիրը»։ Ըստ նրա վերծանման բանալին վերջին նախադասությունն է, որը, ըստ Նյուբոլդի վարկածի, հետևյալն է «Դու տվեցիր ինձ բազմաթիվ դռներ»։ Այս նախադասությունը գրված է մյուս նշաններից տարբեր նշաններով, ինչն էլ թույլ է տալիս կարծել, որ նրա հիմքում է ընկած մյուս նշանների բացահայտումը։ Գիրքը հասանելի է բոլորին. այն ամբողջությամբ տեղադրված է համացանցում, որն էլ հնարավորություն է տալիս բոլորին իրենց ուժերը փորձել աշխարհի ամենաառեղծվածային գրքի ընթերցանության համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր