211652_close_icon
views-count15624 դիտում article-date 09:14 29-05-2016

Սահմանամերձ և սահմանապահ Ոսկեպար գյուղում հնչեց դպրոցական Վերջին զանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` մայիսի 28-ին, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցում հնչեց «Վերջին զանգը»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցը դեպի նոր կյանք էր ճանապարհում իր 7 շրջանավարտներին: Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Միջոցառմանը հնչած ցանկացած խոսք, երգ, տող, նոտա հուզիչ էր ու աննկարագրելի թանկ: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին սահմանամերձ գյուղի բնակիչներ, զինվորականներ, հյուրեր: Տպավորիչ ելույթներով հանդես եկան ոչ միայն շրջանավարտները, այլ նաև դպրոցի աշակերտները և ուսուցիչները: Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիներ հետո ավելի թանկ ու քաղցր է դառնում: Դպրոցական տասներկու տարիներն ամփոփվում են Վերջին զանգի արարողությամբ: Այդ օրը յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվում դպրոցականի հոգում ու ժպիտը թախիծի հետ`շնորհակալության, հրաժեշտի խոսքեր է ձոնում ուսուցիչներին: Հենց այդ օրն են պատանիները հասկանում, որ իրենց առջև նոր, ավելի պատասխանատու շրջան է բացվում, որից մեծապես կախված է նրանց ապագան: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+

Նմանատիպ նյութեր