2647 դիտում
19:48 27-05-2016
Հալեպում կա 15 հազարի կարգի սիրիահայ, ընդհանուր տարածքում` շուրջ 25 հազար. Սփյուռքի նախարար
Սիրիայում, ընդհանուր առմամբ, կա 25 հազար սիրիահայ, որից՝ 15 հազարը` Հալեպում:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Հալեպն է այսօր դժվարությունների մեջ և ներգաղթ Հալեպից ենք սպասում, որովհետև նրանք, ովքեր Հայաստանում հաստատվել են, իրենց հարազատների կեսը Հալեպում են, կգան, կմիանան իրենց հարազատներին: Երկու խնդիր ունենք. Մեկն այն է, որ բնակարանը արդեն կա, ամեն ինչ կարգին է, ուղղակի ընտանիքի թիվը կավելանա` այնտեղ մնացած անդամների գալով, իսկ մյուս խնդիրը այն է, որ կարող է նոր ապրող գա, որի բնակվարձի, ապրելու, կենցաղային իրերի ու այլ մնացած հարցերը մենք պետք է կարողանանք Երևանի քաղաքապետարանի ու մյուս կառույցների միջոցով լուծել: Սա է», -ասաց նախարարը։
«Հայաստանում հաստատված սիրիահայերի շրջանում, ըստ Հրանուշ Հակոբյանի, արտագաղթը շատ չէ, կան տեղաշարժեր՝ մեկը գնում է այլ երկիր` աշխատանքի բարելավման ակնկալիքով, մյուսը ձգտում է ավելի լավ պայմանների, երրորդը ուսման համար է գնում, ինչպես և ցանկացած հայ»:
Սակայն, ըստ Սփյուռքի նախարարի, իրենց ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ նրանք, հիմնականում ուզում են հաստատվել Հայաստանում, ոչ թե հեռանալ։
«Այստեղ գալուց երկու տարի շարունակ մտածում էին, թե Սիրիայում հաղթանակն իրենցն է լինելու ու ուզում էին մեկնել այստեղից։ Բայց 2 տարի հետո հասկացան, որ ուզում են մնալ այստեղ, բայց այդ ժամանակում նրանք իրենց գումարները ծախսել էին, դրա համար դժվարություններ եղան։ Եթե առաջին պահից նրանք սկսեին ինտեգրման գործընթացով զբաղվել, ավելի հեշտ կլիներ», -ասաց նախարարը` ավելացնելով, որ «ներգաղթ» հասկացությունը պարտադիր չի լինում, կամավոր է, ոչ թե 46-48 թթ:
Իսկ ինչ անել Հայաստանը սիրիահայերի համար հրապուրիչ դարձնելու համար: Ի պատասխան` Հրանուշ Հակոբյանը մեջբերեց ՀՀ նախագաի փետրվարի 12 –ի ելույթը, իսկ իր կողմից ավելացրեց` կարծում եմ` ամեն մեկս պետք է մեր տեղում լինենք:
Անդրադառնալով նախարարությունում օպտիմալացման թեմային` նախարար Հակոբյանն ասաց. «Մենք 6 մեքենա ունենք, 6-ն էլ նորմատիվով է, որոևէ ավելորդ բան չունենք»:
Ավելին` Հրանուշ Հակոբյանն ասում է, որ իրենց աշխատակազմը բավականին փոքր է:
Նմանատիպ նյութեր
2571 դիտում
20:28 28-06-2017
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է քաթարաբնակ սիրիահայ գործարար Հովհաննես Խթումյանին
31551 դիտում
10:47 23-03-2017
Մարզերում ընտրակաշառքի խոստումները 15 հազար դրամից իջեցվել են 5 հազարի. «Ժամանակ»
15851 դիտում
21:46 07-08-2017
25 հազարի փոխարեն՝ գանձապահից 475 հազար դրամ ստացած կինը ներկայացել է ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
364 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
454 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան