211652_close_icon
views-count70972 դիտում article-date 18:30 27-05-2016

Վերջին զանգին մասնակցող օրինախախտ երեխաները իրենց «գոլդ» մեքենաներով հավաքվել էին Էջմիածնի ոստիկանության դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է ծնողներին, որպեսզի Վերջին զանգի տոնակատարություններին մասնակցող իրենց շրջանավարտ երեխաներին տրանսպորտային միջոցներն չտրամադրեն, քանի որ դա առաջին հերթին բխում է հենց իրենց շահերից: Սակայն լինում են ծնողներ, ովքեր ականջալուր չեն լինում ոստիկանության հորդոր-խնդրանքներին և ամենագնաց ավտոմեքենաները տալիս են, անգամ երբ նրանք վարորդական իրավունք չեմ ունենում: Այսօր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Արմավիրի մարզում հայտնաբերել և ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները եղել են անչափահասներ, ովքեր մասնակցելիս են եղել Վերջին զանգի միջոցառումներին: Նրանց մի մասն էլ ավտոմեքենաների միջից գրեթե ամբողջովին դուրս են հանել իրենց ավտոմեքենաների միջից` մյուս վարորդների համար ստեղծելով վտանգավոր իրավիճակ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, իսկ տարված ավտոմեքենաների մեջ մեծ թիվ են կազմել Արմավիրի մարզում հայտնի մարդկանց փափկասուն որդիների վարած մեքենաները: Ի դեպ` ոստիկանության Վաղարշապատի բաժնի բակում որոշ երեխաների ծնողներ տեսնելով, որ ճանապարհային ոստիկանությունը հայտնաբերել է իրենց երեխաներին` գոհունակություն էին հայտնում, ասելով. «Եթե Ճանապարհային ոստիկանները երեխաների ավտոմեքենաները չտեղափոխեին պլաշչադկաներ, ապա չէր բացառվում, որ ռույլի տեղը կարգին չիմացող երեխաները փորձանք բերեին թե իրենց,, թե որոշ մարդկանց»: Կային նաև «ծալապակասներ», ովքեր դժգոհում էին ասելով` «Ինչա երեխեն իրավունք չունի՞ առանց պռավի մի բաժակ էլ խմած իրա մուղամով քշի»: Ճանապարհային ոստիկանությունը 2 օր շարունակելու է ուժեղացված ծառայությունը, քանի որ այդ մասին կարգադրել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Հսկողությունը դրվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի վրա: Վերջինիս կարգադրությամբ էլ Երևանում աշխատանքները ղեկավարում է Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը., իսկ մարզերում` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր