211652_close_icon
views-count1897 դիտում article-date 18:21 27-05-2016

Հայաստանի պատանեկան հավաքականը Միլանի մրցաշարում դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ֆոտոշարք

Միլանում այսօր մեկնարկել է «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային պատանեկան մրցաշարը, որին մասնակցում է նաև ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի, 2003 թ. ծնված երեխաների թիմը: Մեր տղաները F խմբում նախ 1-0 հաշվով հաղթեցին Բուլղարիայի թիմին, հետո ոչ-ոքի՝ 1-1 հաշվով խաղացին Հոլանդիայի թիմի հետ, վերջին խաղում էլ 2-0 հաշվով պարտության մատնեցին Ղրղզստանի թիմին ու առաջին տեղով դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ, որտեղ հանդիպում են Բրազիլիայի «Պալմեյրաս» ակումբի թիմի հետ: Խմբային և փլեյ-օֆֆ փուլերի հանդիպումները մինչև եզրափակիչ կկայանան մայիսի 27-ին, իսկ մայիսի 28-ին տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը: ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված սոցիալական եզակի նախագիծ է, որը 2013 թվականից իրականացվում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր Գազպրոմ ընկերության կողմից: Ամբողջ աշխարհում ծրագրին աջակցում են ավելի քան 250 հազար մարդ, ներառյալ հայտնի մարզիկներ և մշակույթի գործիչներ: 4 տարվա մեջ մասնակից երկրներում անցկացվել են 290 միջոցառումներ, որոնք ամեն տարի լուսաբանվում են շուրջ 1000 լրագրողների կողմից: Ծրագրին աջակցում են ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, ազգային մարզական ֆեդերացիաները և համաշխարհային առաջատար ակումբները: Որպես մասնակից երկիր՝ մեր խնդիրը համամարդկային արժեքների տարածումն է երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում: Նրանց համար միջազգային ասպարեզում հանդես գալը երազանքի իրականացում է: Կասկած չկա, որ մասնակցությունն այս ծրագրին կարող է լավ խթան հանդիսանալ երտասարդ ֆուտբոլիստների կարիերայի առաջխաղացման համար: Մՙեր պատանի ֆուտբոլիստները եզակի հնարավորություն կստանան հանդիպել իրենց կուռքերին՝ հայտնի ֆուտբոլիստներին, որոնց մեջ է նաև ծրագրի համաշխարհային դեսպան Ֆրանց Բեկենբաուերը: Ավելին, նրանք անձամբ կորոշեն ԻՆԸ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ հաղթողին: Այդ մրցանակը ծրագրի պատանի մասնակիցների կողմից սովորաբար հանձնվում է պրոֆեսիոնալ ակումբի, որն իրենց կարծիքով նվաճումներ է արձանագրել ոչ միայն սպորտում, այլև սոցիալական նախաձեռնությունների իրականացման գործում: Ծրագրի կողմից խրախուսվող 9 արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, արդարությունը, առողջությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և արժանապատվությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր