211652_close_icon
views-count19554 դիտում article-date 16:54 27-05-2016

Ալավերդիում նույնպես ազդարարվեց Վերջին զանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 27-ին, Վերջին զանգի կապակցությամբ գեղեցիկ տոնական միջոցառում տեղի ունեցավ նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սանահին կայարան թաղամասում մինչև միջոցառման մեկնարկը Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 7 դպրոցի ավարտական դասարանի սաները և ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը: Բարձրացվեցին նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական դրոշները, ինչից հետո սկսվեց միջոցառումը: Շրջանավարտներն իրենց երախտիքի խոսքն ուղղեցին դպրոցի ուսուցչական կազմին, որն ուղեկցվեց երգ ու պարով, իսկ միջոցառման ավարտին երկինք բաց թողնվեցին խաղաղության խորհրդանիշ աղավնիներ: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր