211652_close_icon
views-count2238 դիտում article-date 14:50 27-05-2016

Ժոզե Մոուրինյո. Սա մեծ պատիվ է իմ համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր նշանակումը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվելը առանձնահատուկ պատիվ է իմ համար: Այս ակումբով հիանում են ամբողջ աշխարհում: Միշտ զգացել եմ «Օլդ Տրաֆորդի» հետ իմ մտերմությունը, այս մարզադաշտի հետ կապված են իմ կարիերայի բազմաթիվ հիշարժան պահեր և ես միշտ վայելել եմ «ՄՅՈւ»-ի երկրպագուների հետ իմ փոխհարաբերությունները: Այժմ ես կլինեմ նրանց թիմի մարզիչը և առաջիկա տարիներին կզգամ նրանց արտակարգ աջակցությունը», ասել է պորտուգալացին:

Նմանատիպ նյութեր