211652_close_icon
views-count45608 դիտում article-date 13:23 27-05-2016

Հրազդան քաղաքում «Գազ 24»-ը վայրկյանների ընթացքում վերածվեց մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 27-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքում՝ Հայ ֆիդայինների փողոցի թիվ 4 հասցեի մոտ հրդեհ է բռնկվել Գազ 2410 մակնիշի 35 VO 651 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել վարորդը՝ 69-ամյա Ռաշիդ Մակարյանը, ով ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ: Հրդեհի վայր են ժամանել թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, տեղում են եղել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննությունների պատասխանները լինելուց հետո: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր