211652_close_icon
views-count5057 դիտում article-date 15:48 27-05-2016

Իրանը և Ռուսաստանը մտադիր են առաջիկայում լուծել «Բուշեհր-2» ատոմակայանի հարցը

Իրանի և Ռուսաստանի իշխանությունները առաջիկա շաբաթում կհանդիպեն, որպեսզի քննարկեն և լուծում տան իրանական «Բուշեհր-2» ատոմային էլեկտրակայանի հետ կապված խնդիրներին, որոնք անհրաժեշտ են նրա 2-րդ և 3-րդ բլոկների նախագծերի շինարարական աշխատանքներն ամբողջապես իրականացնելու համար, հաղորդում է Ria Novosti-ն: «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ընօրենի՝ միջազգային հարցերով տեղակալ ՆԻկոլայ Սպասսկին հայտնել է, որ արդեն իսկ աշխատանքային խորհրդակցություններ են անցկացվել Իրանի Ատոմային էներգիայի հարցով կազմակերպության ղեկավարի տեղակալ Բեհրուզ Քամալվանդիի և ՌԴ-ումմԻՐանի դեսպան Մեհդի Սանայիի հետ: Մասնավորապես քննարկվել են երկկողմ համագործակցությանը առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր