211652_close_icon
views-count5522 դիտում article-date 23:12 26-05-2016

Կրիշտիանու Ռոնալդու. Բացառված է, որ տղաս «Բարսելոնային» երկրպագի

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղից առաջ նշել է այդ մրցաշարում հաղթանակի կարևորությունը: «Հաղթանակը Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դուբլից շատ ավելի արժեքավոր է: Հաղթանակը Չեմպիոնների լիգայում երազանք է և դա ես ասում եմ ի սրտե: Իհարկե, ես մի փոքր հիասթափված եմ, որ չնվաճեցի «Ոսկե խաղակոշիկը», քանի որ մոտ էի դրան: Սակայն, պետք է արժանին մատուցել Լուիս Սուարեսին, որը հիանալի մրցաշրջան անցկացրեց: Բացառված է, որ իմ տղան «Բարսելոնային» երկրպագի, քանի որ նրա հայրական գեներն են գերիշխում: Բայց եթե այնուամենայնիվ նման բան տեղի ունենա, ես կընդունեմ դա», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր