211652_close_icon
views-count9585 դիտում article-date 22:14 26-05-2016

Հենրիխ Արքա. Ռուսական հայտնի պարբերականը Մխիթարյանին ճանաչել է Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Ռուսական Football.Kulichki.net հայտնի մարզական պարբերականը Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին մրցաշրջանի արդյունքներով[url=http://football.kulichki.net/worldnews/news.htm?400430] ճանաչել է[/url] Բունդեսլիգայի լավագույն խաղացող: «Հենրիխ Արքա» վերնագրով վերլուծությունում կայքը նշել է. «Մխիթարյանը 20 գոլային փոխանցումներով դարձավ 2015/2016 մրցաշրջանի Բունդեսլիգայի լավագույն ասիստենտ: Դրան նա գումարել է ևս 11 գնդակ: Բացի այդ, հայ կիսապաշտպանը Եվրոպայի լիգայում գոլ+փոխանցում հաշվարկով հավաքել է 17 միավոր (7+10), Գերմանիայի գավաթում` 5:2: Այսինքն, Հենրիխը Բոլոր մրցաշարերում դարձել է 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ: Բնականաբար, նա դարձավ Եվրոպայի թոփ-առաջնությունների լավագույն ասիստենտ: Զարմանալի չէ, որ Հենրիխը ամենաբարձր գնահատականների արժանացավ գերմանական առաջատար պարբերականների լրագրողների շրջանում: Սակայն գլխավոր ճանաչումը եղավ այն, որ Մխիթարյանին Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեցին Գերմանիայի առաջնության 18 ակումբների խաղացողները: Սա ամենակարևորն էր: Զարմանալի չէ, որ նման ֆենոմենալ մրցաշրջանից հետո Մխիթարյանի տրանսֆերային արժեքը միանգամից թռավ մի քանի անգամ: Նրա համար Եվրոպայի թոփ-ակումբների հերթ է գոյացել: Սակայն դորտմունդյան ակումբի ղեկավարությունն արդեն հայտնել է, որ հայ ֆուտբոլիստին չի վաճառի 60 մլն եվրոյից ակաս գումարով: Ցանկալի է, որ Հենրիխը մնա «Բորուսիայում» և շարունակի իր խաղով ուրախացնել մարզասերներին», նշել է ռուսական կայքը:

Նմանատիպ նյութեր