211652_close_icon
views-count82737 դիտում article-date 22:00 26-05-2016

Խոշոր ավտովթար Տիգրանաշենի ոլորաններում. բախվել են Mercedes-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել բժիշկը, փրկարարն ու ոստիկանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում` Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են 36-ամյա Արեն Եսայանի վարած Mercedes մակնիշի 96 ZQ 900 համարանիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Մոգադդասի Մագիդ Յուսուֆի վարած Իվեկո մակնիշի 95 B31510 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Արարատի և Վեդիի հիվանդանոցի բժիշկները, Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը և ճանապարհային ոստիկանները, ովքեր ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և տեղում բժիշիները ցուցաբերելով առաջին անհրաժեշտ օգնությունը` վիրաբորներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Ահարոն Սաֆարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր