211652_close_icon
views-count5191 դիտում article-date 23:07 26-05-2016

Տան բակում գտնվող ավտոմեքենայում նկատվել է օձ

Մայիսի 26-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մաքսիմ Գորկիի փողոցի 1-ին նրբանցք թիվ 5 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն օձը բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք: *** Մայիսի 26-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 37/25 տան բակում գտնվող ավտոմեքենայում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Օպել մակնիշի 34 VA 984 պ/հ (վարորդ՝ Գ. Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածում հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել սահնոձ տեսակի օձ։

Նմանատիպ նյութեր