211652_close_icon
views-count2413 դիտում article-date 22:29 26-05-2016

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման ընթացքում կողմերը, ընդգծելով երկու երկիրների միջև տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում առկա համագործակցության բարձր մակարդակը, կարևորել են իրավական ոլորտում առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը: Մասնավորապես քննարկվել են, հանցագործություն կատարելու դեպքում ԻԻՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ քաղաքացիներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցեր: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն առաձնացրել է Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրության չիմացության արդյունքում առաջացող խնդիրները, նշելով, որ նույնաբովանդակ խնդիրներ առաջանում են նաև Իրան այցելող ՀՀ քաղաքացիների համար: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, հաշվի առնելով երկու երկրների օրենսդրություների տարբերությունները, անհրաժեշտ է մշակել երկկողմ իրավական փոխօգնության հստակ, դետալային և մատչելի մեխանիզմ, ինչը իրավական պաշտպանության ճիշտ կազմակերպման հնարավորություն կտա ինչպես ԻԻՀ-ում ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող խնդիրները: Երկուստեք նշվել է, որ այս ուղղությամբ իրավապահ մարմինները խիստ և հետևողական աշխատանք են իրականացնում: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա՝ առավել արդյունավետ համագործակցության ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր