211652_close_icon
views-count4278 դիտում article-date 20:54 26-05-2016

«Ատլետիկոյին» պարտվելու դեպքում Զիդանին կարող է փոխարինել Էմերին

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարող է գլխավորել «Ռեալը», հայտնում է Sky Sports Italia-ն: Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Էմերիին խնդրել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ապագայի հետ կապված ծրագրեր չկազմել: Պերեսը մտադիր է պաշտոնանկ անել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, եթե «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվի «Ատլետիկոյին»: Իսկ եթե «Ռեալը» հաղթի, ապա Զիդանին հնարավորություն կտրվի աշխատել իր երկամյա պայմանագրի ընթացքում: Նշենք, որ Էմերիի պայմանագիրը «Սևիլյայի» հետ գործում է մինչև 2017 թվականի ամառը:

Նմանատիպ նյութեր