211652_close_icon
views-count7360 դիտում article-date 19:45 26-05-2016

Արցախում ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայողը բարեհաջող տեղափոխվել է Գերմանիա

Քիչ առաջ տեղեկացանք, որ Արցախում մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ, ընդունվել «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ: Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ: Նշենք, որ վիրավոր զինծառայողի բուժման մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն:

Նմանատիպ նյութեր