211652_close_icon
views-count1960 դիտում article-date 22:10 26-05-2016

Թումո Գյումրին նշեց առաջին տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 25-ին Գյումրիի Թումո կենտրոնը նշեց իր առաջին տարեդարձը: Ամբողջ քաղաքը մասնակցեց կենտրոնի միամյակին նվիրված` Ռեինկարնացիա խմբի համերգին Վարդանանց հրապարակում: ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ և Շանթ հեռուստաընկերության նախաձեռնությամբ բացված կենտրոնը ունի 1500-ից ավելի ուսանող: Այստեղ անց են կացվել տասնյակ դասընթացներ ու միջազգային մասնագետների կողմից վարած աշխատարաններ, իսկ պատանիները հասցրել են մեծ հաջողություններ գրանցել: Օրինակ՝ այսօր բացվող Վենետիկի Բիենալեում Հայաստանի պաշտոնական «Անկախ կենսապատկեր» ցուցադրության մեջ ներառված են Գյումրիի թումոցիների ճարտարապետական լուսանկարները, որոնք արվել են գերմանացի արվեստագետ Կատարինա Ռոթերսի վարած դասընթացի արդյունքում՝ UrbanLab-ի հետ համագործակցությամբ: Մոտ ապագայում՝ Գյումրիի առաջին թատրոնի պատմական շենքի վերակառուցնան և վերածննդից հետո, կենտրոնը էլ ավելի կընդլայնվի` հնարավորություն ստանալով հյուրընկալելու արդեն 3000 ուսանողի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր