211652_close_icon
views-count1322 դիտում article-date 17:53 26-05-2016

Մարդու իրավունքների պաշտպանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհդրի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Այսօր Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Փախստականների եւ միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փասխստականների եւ ապաստան հայցողների իրավունքների, կոնֆլիկտային իրավիճակներում խոցելի վիճակում հայտնված անձանց պաշտպանությանը, նրանց վերաբերող օրենսդրական ակտերի կատարելագործմանը, այդ ակտերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր: Ընդ որում, ընդգծվել է հատկապես երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն նշված իրավիճակներում: Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի սահմանադրական նոր կարգավիճակը եւ այդ շրջանակներում որդեգրված առաջնահերթությունները: Կողմերը կարեւորել են Օմբուդսմանի հաստատության դերը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում: Այս առումով, ընդգծվել է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մոնիտրոինգային համապատասխան կարողությունների զարգացման, հատուկ գիտելիքներ ունեցող աշխատողների պատրաստման անհրաժեշտությունը: Թոմաս Բոչեկը պատրաստակամություն է հայտնել համագորակցել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ եւ աջակցել փախստականների, ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերին: [b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր