211652_close_icon
views-count4490 դիտում article-date 16:41 26-05-2016

Անցյալ տարի եռյակ որդիներ լույս աշխարհ բերած ընտանիքը սահմանային գյուղում ծանր վիճակում է հայտնվել․ նրանք մեր օգնության կարիքն ունեն

Լուսանկարում պատկերված այս հրաշք ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Ոսկևան գյուղում, նրանք արդեն ունեին 1 որդի՝ Արարատը և անցյալ տարի ընտանիքը համալրվեց ևս եռյակ որդիներով՝ Արամեն,Վաչեն, Վահեն: Ընտանիքը բազմանդամ է՝ 8 հոգի, աշխատում է միայն ընտանիքի հայրը, իսկ սկեսուրը, ով նախկինում մանկավարժ էր, հիմա փոխարինում է հարսին՝ դպրոցում: Ապրելով սահմանագծում՝ արդեն իսկ սահմանապահ լինելով, այս մարդիկ մեծացնում են 4 զինվոր: Սակայն ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում՝ առաջնային խնդիր է կազմակերպել փոքրիկների սնունդը: Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել Մնացականյանների ընտանիքին, կարող են զանգահարել նրանց՝ +[b]37494 312 167[/b] հեռախոսահամարով, կամ այցելել Տավուշի մարզ, գյուղ Ոսկևան։ Ընտանիքի մոր՝ Անժելա Մնացականյանի անունով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում բացվել են հաշվեհամարներ․ [b] 220152369504000 ՀՀ դրամ 220151630211958 ԱՄՆ դոլար 220151630096002 ԵՎՐՈ 220151633611001 ՌԴ ռուբլի SWIFT:AGCAAM22։[/b] Այս հրաշք փոքրիկները մեր վաղվա անդորրի պահապաններն են:

Նմանատիպ նյութեր