211652_close_icon
views-count6222 դիտում article-date 16:46 26-05-2016

Ռուսաստանը դադարեցրել է Իրանին C-300 ԶՀՀ-ների մատակարարումը. ԶԼՄ-ներ

Ռուսաստանը դադարեցրել է Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գործընթացը: Այդ մասին հայտնում է «Yediot Ahronot» թերթի ռազմական թղթակից Ալեքս Ֆիշմանը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ինչպես փոխանցում է rosbalt.ru-ն, պատճառը եղել է Թեհրանի կողմից ԶՀՀ-ների դիմաց վճարի ուշացումը: Ֆիշմանը պնդում է, որ իրանական բանակը ստացել է պայմանագրով նախատեսված 5 համակարգերից միայն 3-ը: Ավելի վաղ Իրանը քարոզչական նպատակներով Թեհրանում բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել էր համակարգերի որոշ էլեմենտներ, իսկ մայիսի 10-ին Իրանի Պնախարար Հոսեին Դեհղանն էլ հայտնել էր, թե Ռուսաստանը ամբողջովին ավարտել է համակարգերի մատակարարման հետ յապված իր պարտավորությունները:

Նմանատիպ նյութեր