211652_close_icon
views-count4141 դիտում article-date 13:18 26-05-2016

4 միլիոն դրամ` ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհվածների ընտանիքներին. Արտեմ Ասատրյան

Պետական մակարդակով շուրջ 4 միլիոն դրամի միանվագ օգնություն է տրամադրվել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին, չհաշված` սահմանված կենսաթոշակները, պարգևավճարները և քաղաքացիների ու տարբեր բարերարների կողմից օգնությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարար Ասատրյանի գլխավորած հիմնարկում նախատեսված է կրճատել 41 մեքենա, իսկ խնայողությունների կատարումը շարունակական բնույթ է կրում: «Բոլոր պաշտոնատար անձինք հստակ գիտակցում են, որ շատ կարևոր է, քանի որ մեզանից յուրաքանչյուրն իր տանը, իր բնակարանում է այդ ռեժիմով ապրում, բնականաբար, դա էլ մեր ընդհանուր տունն է, և նույն մոտեցումը պետք է լինի»,- հավելեց Արտեմ Ասատրյանը:

Նմանատիպ նյութեր