211652_close_icon
views-count1855 դիտում article-date 11:01 26-05-2016

«Գազ–31»–երը «կրճատելը» կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապ չունի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ կոռուպցիայի թեմայով խոսում եմ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նա, փոքր-ինչ նեղվելով, հարցնում է. «Կարո՞ղ է, դու կարծում ես, որ ես կաշառք եմ վերցնում»։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ մակարդակի չինովնիկները կաշառք չեն վերցնում։ Նրանց մի մասը, ճիշտ է, հավաքում են ստորադասների հավաքած կաշառքները։ Օրինակ՝ մաքսակետերի աշխատակիցները կաշառք են վերցնում բոլոր «անտեր» մարդկանցից։ Առանց «վերև» փոխանցելու նրանք չեն կարողանա դա անել։ Հետևաբար պետք է այնպես փոխել մաքսային օրենքները, որ հնարավոր չլինի դրանք երկակի մեկնաբանել։ Մյուս կողմից՝ ապրանք բերող քաղաքացիներին և ընկերություններին պետք է կրթել, որ նրանք անգիր իմանան իրենց իրավունքները։ Բայց ասել, որ «նալոգ հավաքելը» կոռուպցիայի գլխավոր աղբյուրն է, իհարկե, խիստ չափազանցություն կլիներ։ Այսօրվա դրությամբ «կոռուպցիոն ռիսկերը» կենտրոնացած են երկու տեղերում՝ պաշտոնյաների և «նրանց հետ փոխկապակցված անձանց» բիզնեսների համար արտոնյալ պայմաններ ստեղծելը և զանազան միջազգային ծրագրերը, այդ թվում՝ վարկային։ Եթե պաշտոնյան կամ օլիգարխը, որը նույն «նշանակված» պաշտոնյան է, և «անտեր մարդը» չունեն արտադրելու, արտահանելու և ներկրելու նույն հնարավորությունները, դա արդեն կոռուպցիա է։ Եվ շատ հետաքրքիր է, որ բարձրաստիճան պաշտոնյաները դա չեն էլ գիտակցում ՝ նրանց թվում է, որ նրանք պարզապես «բիզնեսներ ունեն», և Աստված իրենց կամ իրենց բարեկամներին գործարարի այնպիսի տաղանդ է տվել, որ այդ բիզնեսը բարգավաճում է։ Երբ կառավարությունը կամ Ազգային ժողովը որոշում են ընդանում ի նպաստ այդ բիզնեսների, դա նույնպես կոռուպցիա է։ ...Դուրս գրված «Գազ–31»–երը «կրճատելը» կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապ չունի»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր