211652_close_icon
views-count1380 դիտում article-date 10:50 26-05-2016

Որևէ պետական մարմին չի կարող արտաբյուջետային հաշվի լուման տնօրինել այլ կերպ, քան նախանշված ուղղություններով. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Օ՜, ինչ եք ասում։ Այդ լուրերը բացարձակապես ընդհանուր աղերս չունեն իրականության հետ որևէ տեսակետից։ Այդպիսի լուրերն ուղղակի անհասկանալի երևակայության պտուղ են, որովհետև որևէ պետական մարմին, որ ունի արտաբյուջե, չի կարող այս արտաբյուջետային հաշվի լուման անգամ տնօրինել որևէ այլ կերպ, քան նախանշված, նախատեսված ուղղություններով։ Այսինքն հանկարծ մտածի, որ կարող է այդ միջոցը վերցնի և որևէ բանկում ավանդ դնի, հնարավոր չէ»,– մեր թղթակցին ասել Է ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը մեկնաբանելով տեղեկությունները, թե գերատեսչությունների ղեկավարներն իրենց հայեցողությամբ են տնօրինում արտաբյուջետային հիմնադրամների գումարները, օրինակ ավանդադրելով բանկերում։ Ըստ նրա ավանդ դնողը տվյալ դեպքում պետությունն Է, գանձապետական միասնական հաշվի միջոցներն ավանդ են դրվում Կենտրոնական բանկում։ «Խոսքը վերաբերում է կանխիկ միջոցներին, և դրա դիմաց ստացվում են տոկոսներ, որոնք պետական բյուջեի եկամտի մաս են։ Այսինքն եկամուտների մեջ կան այլ եկամուտներ, որտեղ ժամանակավոր ազատ միջոցների ավանդադրումից ստացված տոկոսային եկամուտները հաշվեգրվում և հաշվառվում են։ Եկամուտների ցուցանիշում ներառված է նաև դա, որը, ընդ որում, փոքր գումար չի»,– ասել Է նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր