211652_close_icon
views-count143928 դիտում article-date 10:18 26-05-2016

Արտակարգ դեպք «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. 34-ամյա կին վարորդը Nissan-ով բախվել է խոշոր եղջերավոր անասունին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակչուհի, 34-ամյա Արմինե Աբգարյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, դեպի Երևան ընթանալիս իր վարած Nissan Tiida մակնիշի 5040.16 GՍ համարանիշի ավտոմեքենայով հարվածել է խոշոր եղջերավոր անասունի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ կովը տեղում սատկել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է կովի տիրոջ ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր