211652_close_icon
views-count23594 դիտում article-date 09:30 26-05-2016

Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 184 շենքի մոտ տեղադրված «Սանիտեկ» ընկերությանը պատկանող աղբամանների մոտ քաղաքացի է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Ա. Սարգսյանի գլխավորությամբ: Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով օգնել են այրվող քաղաքացուն, ում շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է «Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ: Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը և օրվա պատասխանատու Գագիկ Կիրակոսյանը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է քաղաքացու ինքնությունը: *** 11:30 [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից տեղեկացրին, որ քաղաքացին ունի շնչուղիների 30 տոկոս և մարմնի 90 տոկոս այրվածքներ: Քաղաքացու այրվածքները կյանքի հետ անհամատեղելի են: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր