211652_close_icon
views-count67151 դիտում article-date 20:04 25-05-2016

Հենրիխ Մխիթարյանի աջակցությամբ Բեռլինում կայացած դրամահավաքի շնորհիվ ձեռք են բերվել Արցախի համար անհրաժեշտ ռազմական սարքավորումներ

Բեռլինում դրամահավաք է կազմակերպվել, որի մասին լրագրող Բելլա Լալայանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/bella.lalayan/posts/1292692064093531?pnref=story]էջում[/url] գրել է. «Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները: Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին: Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի /Լոնդոն/, Արման Բալայանի եւ Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին: Երիտասարդների նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել բոլորիդ կողմից սիրված ֆուտոբլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը: Դրամահավաքին իրենց ավանդն են ունեցել մեր հայրենակիցները տարբեր երկրներից, ինչպես նաև օտարերկրացիներ, այդ թվում՝ գերմանաբնակ եզդիներ: Հավաքագրված գումարը կրկնապատկվել է մոսկավայաբնակ հայ գործարարներ Հովհաննես եւ Վահե Պարազյան եղբայրների շնորհիվ: Արդյունքում հավաքագրվել է 90 000 եվրո: Այս գումարով ձեռք են բերվել անօդաչու թռչող սարք, դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր: Երիտասարդների այս նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում օգնել են Արցախի համապատասխան պետական ծառայություններն ու մարմինները: Դրամահավաքի կազմակերպիչները մանրամասն ներկայացրել են նվիրատվությունների չափերն ըստ քաղաքների և համայքների, ինչպես նաև անհատ նվիրատուներին, ովքեր կատարել են հանգանակություն Քաղաքներ եւ համայնքներ»: 1. Բոնն, Էլմզոր, Լիմբուրգ-Վալբուրգ, Լուդվիգսլուսթ, Համբուրգ, Հայդե, Նոյմյունսթեր, Շվերին, Վիսբադեն, Փարխիմ, Քոբլենց, Քրիվիթց քաղաքներից եւ համայնքներից հանգանակվել է – 17.435 եվրո 2. Լոնդոն – 3.500 եվրո 3. Բեռլին, Մյունխեն, Նյուրնբերգ, Ֆրանկֆուրտ – 2.270 եվրո 4. Բալթիմոր, Բոստոն, Նյու Յորք, Սան Խոսե - 4.015 եվրո 5. Monitis cjsc, Երևան - 830 եվրո Անհատներ 1. Հովհաննես եւ Վահե Պարազյաններ(Մոսկվա) - 40.000 եվրո 2. Հենրիխ Մխիթարյան (Դորտմունդ) - 10.000 եվրո 3. Անդրանիկ Ասլանյան(Բեռլին) - 10.000 եվրո 4. Լեւոն Համբարձումյան(Բեռլին) - 300 եվրո 5. Վազգեն Հովակիմյան(Բեռլին) - 300 եվրո 6. Արման Ֆարմանյան (Բեռլին) - 300 եվրո 7. Մարատ Օգաննեսյան(Լայպցիգ) - 200 եվրո 8. Գեղեցիկ Հովհաննիսյան/Սիրան Սահակյան(Բեռլին) - 150 եվրո 9. Արեւիկ Ավետիսյան(Բեռլին) - 100 եվրո 10. Հայկ Ավետիքյան(Լայպցիգ) - 100 եվրո 11. Արմեն Արզումանյան(Բեռլին) - 100 եվրո 12. Տիգրան Մարգարյան(Կրակով) - 100 եվրո 13. Նիկոլ Էքերթ (Բեռլին) - 100 եվրո 14. Արա Սարանգուլյան(Շվերին) - 100 եվրո 15. Լիլիթ Ազնավուրյան (Բեռլին) - 50 եվրո 16. Ստելլա Խալաֆյան (Ստենդալ) - 50 եվրո 17. Սաթենիկ Մելքոնյան (Բեռլին) - 50 եվրո 18. Ֆալկո Վայմերթ(Բեռլին) - 50 եվրո: [b]Ընդհանուր – 90.100 եվրո, կամ 101.000 դոլար[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր