211652_close_icon
views-count17610 դիտում article-date 15:33 25-05-2016

Բյուրեղավանի շշերի գործարանի աշխատակիցների հույսը հանրապետության նախագահն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 25-ին, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղքի Glass World Company շշերի գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալով՝ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գործարանի աշխատակիցները արդեն 5-րդ անգամ էին կազմակերպում նման բողոքի ակցիա, քանի որ ոչ բոլորի աշխատավարձերն էին վճարվել: Ամեն անգամ խոստացել են. որ կվճարեն. սակայն չեն վճարել, նույնիսկ գրավոր կերպով են դա ամրագրել: Նրանք արդեն մոտ 8 ամիս աշխատավարձ չեն ստացել: Գործարանին պարտք ունի «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը՝ մոտ 80 մլն դրամ, սակայն չի վճարում, պատճառաբանելով, որ ապրանքն անորակ է: Արզնիի բյուրեղապակու գործարանի հիմքի վրա 2004 թվականին ստեղծված Glass World Company ընկերությունն արտադրում է ապակյա տարաներ՝ հանքային ջրերի, լիմոնադների և այլ ըմպելիքների համար: 2014 թվականին գործարանի աշխատանքները դադարեցվել են՝ վերանորոգման պատճառաբանությամբ: 2015 թվականի մարտից գործարանը նորից աշխատել է, իսկ 5 ամիս անց կրկին որոշում է կայացվել փակել այն։ Glass World Company շշերի գործարանի աշխատողների միակ հույսը ՀՀ նախագահն է, ում շնորհիվ նրանք կստանան իրենց 470.000-ից մինչև 3 մլն դրամ աշխատավարձերը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+

Նմանատիպ նյութեր