211652_close_icon
views-count48612 դիտում article-date 15:13 25-05-2016

ԽՍՀՄ տարիներից չլուծվող խնդիրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ լուծվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը այս տարվա մարտի 11-ին լուր էր հրապարակել, որով Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկում ապրող 350-ից ավելի բնակիչներ խնդրանքով դիմում էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, որպեզի նշված փողոցների խաչմերուկում տեղադրվեն խաչմերուկը կարգավորող լուսակիրներ (светофор) և կատարվեն գծանշման աշխատանքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը օպերատիվորեն արձագանք ստացավ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանից, ում հանձնարարականով ՃՈ Երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի աշխատացիները՝ բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ կատարեցին գծանշումներ, տեղադրեցին ցուղանակներ, իսկ այդ ընթացքում ՃՈ-ն ուսումնասիրելով խնդիրը՝ այսօր արդեն նշված խաչմերուկում տեղադրեց եվրոպական չափանիշներին համապատասխան լուսակիրներ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Հիմա կարող ենք հանգիստ շունչ քաշել, որ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի կարգադրությամբ ԽՍՀՄ տարիներից չլուծվող այդ խնդիրը կարգավորվեց: Գոնե հիմա կլինենք ապահով, որ վայ-վարորդները հաշվի կառնեն սվետաֆորների լույսերը և շումախերի նման չեն զվռնա փողոցում՝ վտանգելով բոլորիս կյանքը: Բազմաթիվ անգամ նույն այդ վայ-վարորդների մեղքով նշված խաչմերուկում տեղի են ունեցել ավտովթարներ, վրաերթեր, ցավոք, նաև՝ ողբերգական»: Այսօր աշխատանքներին ակտիվ մասնակցում էին նաև «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները՝ տնօրեն Էդվարդ Հարությունյանի գլխավորությամբ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/11/79317/]տեղեկացրել [/url]էինք, Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների 350-ից ավելի ընտանիքներ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով խնդրանքով դիմել էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Խնդրանքում, մասնավորապես, ասվում էր. «Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկը, որը կարևոր հանգույց է Գարեգին Նժդեհի փողոցի և հրապարակի բեռնաթափման համար, կահավորված չէ լուսացուցային եռագույն ազդանշանման համակարգով, ինչպես նաև հետիոտների համար նախատեսված անցումների համապատասխան գծանշումներով: Անցյալ տարվա ընթացքում Մայիսի 9-ի փողոցի ասֆալտածածկը հիմնանորոգվել է, ինչի հետևանքով անհամեմատ ավելացել է երթևեկության ծանրաբեռվածությունը: Արդյունքում վերը նշված խաչմերուկը դարձել է խիստ վտանգավոր ինչպես տրանսպորտային միջոցների երթևեկության, այնպես էլ հետիոտնի անցումների համար: Հարկ է նշել, որ խաչմերուկի շրջակայքում տեղակայված են 2 մանկապարտեզ, հանրակրթական 2 դպրոց և Հայաստանի շախմատի ակադեմիան, ինչով պայմանավորված՝ բազմաթիվ երեխաներ հատում են խաչմերուկը վտանգի պայմաններում: Ողբերգական դեպքերից և հաճախակի տեղի ունեցող ավտովթարներից խուսափելու համար խնդրում ենք Ձեր կարգադրությունը համապատասխան կառույցներին՝ կահավորել Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկը համապատասխան լուսացուցային ազդանշանման համակարգով և հետիոտների անցումների համար նախատեսված գծանշումներով»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր