211652_close_icon
views-count30486 դիտում article-date 10:27 25-05-2016

Երևանում 27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 65-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 21-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 18:00-ի սահմաններում Պուշկին և Կողբացի փողոցների խաչմերուկում Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ, 27-ամյա Գարիկ Ծատուրյանը իր վարած Mercedes մակնիշի 01 VՍ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 65-ամյա Լիլիթ Հովհանիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր