211652_close_icon
views-count41087 դիտում article-date 16:42 24-05-2016

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի համար կարևորը սելֆին է. բնակչի հոգսերը մղվում են հետին պլան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 23-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով տուժել է նաև Երևանի բնակիչ Հրանտ Գզրարյանը: Վերջինս իր Peugeot մակնիշի 28 ՕՕ 543 համարանիշի ավտոմեքենան կայանել էր Կոմիտաս 57 շենքի մոտ, թույլատրելի հատվածում, ինչից հետո ժամը 15:30-16:00-ի սահմաններում ականատես է եղել, թե ինչպես է դիմացի շենքի տանիքը առաջացած քամու հետևանքով պոկվել ու ընկել նախ շենքի, իսկ հետո իր ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իսկ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներն էլ ժամանելով՝ 1 րոպե լռությամբ «հարգել են պոկված տանիքի հիշատակը» ու ոչ մի օգնություն չառաջարկելով տուժած քաղաքացուն՝ հեռացել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թաղապետարանի չինովնիկներն էլ դեպքի վայր են ժամանել միայն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հորդորով: Ո՞վ է փոխհատուցելու քաղաքացու վնասը: Արաբկիրի թաղապետարանը՝ թաղապետ Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ, ջայլամի քաղաքականություն է վարում՝ հրաժարվելով ցանկացած օգնությունից: Քաղաքացու միակ հույսը Երևանի քաղաքապետարանն է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր