211652_close_icon
views-count3058 դիտում article-date 15:35 24-05-2016

Կազմվել է Թուրքիայի նոր կառավարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թահւփ Էրդողանը հաստատել է նախարարների նոր կաբինետի կազմը: Այդ մասին հայտնել է TRT Haber-ը: Էրդողանին այսօր հաստատման է տվել փաստաթուղթը նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հեռուստաալիքի տվյալներով՝ արդարադատության նախարար է դարձել Բեքիր Բոզդաղը, ԵՄ հարցերով նախարար՝ Իմեր Չելիքը, ԱԳ նախարար՝ Մևլեթ Չավուշօղլուն, Էներգետիկայի և բնական ռեսուրների նախարար՝ Բերաթ Ալբայրըքը, ՆԳ նախարար՝ Աֆղան Ալան, Տուզիզմի նախարար՝ Նաբի Ավջին, Ազգային անվտանգության նախարար՝ Ֆիքրի Իշիքը, Առողջապահության նախարար՝ Ռեջեփ Աքդաղը, Գյուղտնտեսության և ջրային ռեսուրսների նախարար՝ Վեյսել Էրօղլուն, կրթության նախարար՝ Իսմեթ Յըլմազը, ֆինանսների նախարար՝ Նաջի Աքբալը, Զարգացման նախարար՝ Լյութֆի Էլվանը, Առևտրի ու մաքսային ծառայության նախարար՝ Բյուլենթ Թյուֆեքչին, էկոնոմիկայի նախարար՝ Նիհաթ Զեյբեքչին: Փոխվարչապետներ են նշանակվել Նուրեթթին Ջանիքլին, Մեհմեթ Շիշեքը, Նուման Քուրթուլմուշը, Վեյսի Քայնաքը և Թուրգութ Թյուրքեշը:

Նմանատիպ նյութեր