211652_close_icon
views-count34081 դիտում article-date 11:51 24-05-2016

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են «Իսրայելի Օրի» ռեստորանահյուրանոցային համալիրում էլեկտրահարման միջոցով ինքնասպան եղած տղամարդու ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է մայիսի 22-ին Արաբկիր վարչական շրջանի Պռոշյան փողոցի վրա գործող «Իսրայել Օրի» ռեստորանահյուրանոցային համալիրում ինքնասպանություն կատարած քաղաքացու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 37-ամյա Վահե Գրիգորյանն էր: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/23/85912/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, մայիսի 22-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում գործող «Իսրայել Օրի» ռեստորանահյուրանոցային համալիրում թիվ 2 սենյակը վարձակալական հիմունքներով վերցրած քաղաքացին տևական ժամանակ էր, չէր արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Նշված հյուրանոց էին ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամր, ովքեր ընթերակաների ներկայությամբ բացելով հյուրասենյակի դուռը՝ այնտեղ հայտնաբերել էին հոսանքահարված տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, որը կլիներ 30-35 տարեկան, ինքնասպանության նպատակով հոսանքահարել էր իրեն՝ օգտագործելով էլեկտրալարերը: Մարմնի վրա հայտնաբերվել էին նաև հոսանքի լարերը, իսկ մի ծայրն էլ միացված էր եղել հոսանքը սնուցող տուփին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր