211652_close_icon
views-count15879 դիտում article-date 09:16 24-05-2016

Իրավապահները հրահանգ են ստացել պատժել տուգանքները «տակով անողներին». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանական վերնախավից իրավապահները հրահանգ են ստացել պատժել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները և արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության և ՀՀ ճանապարհային ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք առնչություն են ունեցել ճանապարհային կանոնները խախտելու փաստերը թաքցնելու պատմության հետ։ Դեռևս այս տարվա ապրիլի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մի շարք անձինք էին ձերբակալվել։ Իսկ քրեական գործի առիթը եղել էր տեսախցիկների արձանագրած ոչ բոլոր խախտումներին ընթացք տալու բացահայտված փաստերը։ ՀՔԾ-ում քրեական գործի քննության արդյունքում պարզվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից արձանագրված բոլոր խախտումների վերաբերյալ տվյալները փոխանցվել են ճանապարհային ոստիկանությանը։ Սակայն ՃՈ-ում խախտումների մի մասին ընթացք չի տրվել։ Այժմ ՀՔԾ քննիչները պիտի պատժեն բոլոր կողմերին, որպեսզի դաս լինի, և հանկարծ տուգանքները «տակով չանեն»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր