211652_close_icon
views-count1938 դիտում article-date 13:51 24-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 24-ին

1543 թ. – մահացել է Նիկոլայ Կոպեռնիկոսը, լեհ հռչակավոր գիտնական, աստղագետ, արևկենտրոն համակարգի գաղափարը առաջ քաշողներից մեկը (ծն. 1473 թ.)։ 1822 թ. – Էկվադորը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։ 1905 թ. – ծնվել է Միխայիլ Շոլոխովը, ռուս նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1984 թ.)։ 1923 թ. – ծնվել է Հակոբ Հակոբյանը, հայ նշանավոր նկարիչ (մահ. 2013 թ.)։ 1941 թ. – ծնվել է Բոբ Դիլանը, ամերիկացի երգիչ, երգահան։ 1956 թ. – Շվեյցարիայում անցկացվեց առաջին Եվրատեսիլ երգի մրցույթը։ 1981 թ. – հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Լարիսսան։ 1995 թ. – տեղի ունեցավ «Քաջ սիրտը» ֆիլմի պրեմիերան` ռեժիսոր և գլխավոր դերասան Մել Գիբսոն։ 2006 թ. – ստեղծվեց Վիքիքարտեզ նախագիծը։ 2010 թ. – Սերժ Ավետիքյանի «Շնային պատմություններ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացավ Ոսկե Արմավենու ճյուղի որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։

Նմանատիպ նյութեր