211652_close_icon
views-count40611 դիտում article-date 23:24 23-05-2016

Բնական աղետը իր սև գործն արեց նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. պատգամավորի թաղապետ եղբոր տղան գլուխ քորելու ժամանակ չունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 23-ին, հանրապետությունում, մասնավորապես, Երևանում առաջացած ուժեղ քամու հետևանքով զգալի վնաս էին կրել նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները: Ուժեղ քամու հետևանքով Սեբաստիա փողոցի թիվ 98/1 հասցեի տանիքը պոկվել և ընկել է նույն փողոցի 98 տան տանիքի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 98/1 տան տանիքը մոտ 20 մ շպրտվել էր` մի մասը թափվելով գետնին, մի մասն էլ 98 տան տանիքի վրա: Դեպքի մասին տեղեկացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանին, ում կարգարդությամբ ժամանել են վարչական շրջանի համապատասխան բաժինների պատասխանատուները` վարչական շրջանի ներկայացուցիչներ Կարեն Հակոբջանյանի և Վահան Մինասյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Թաղապետի կարգադրությամբ ողջ շրջանում այս պահին կատարում ենք վնասների գույքագրման աշխատանքներ, իսկ մի քանի խմբեր էլ թաղապետի կարգադրությամբ մաքրում են հետքերը` ճանապարներից հեռացնում են քամու հետևանքով թափված ծառի ճյուղերը, ծածկերը, որպեսզի չխոչընդոտեն երթևեկությունը, իսկ արդեն առավոտյան թաղապետի հանձնարարությամբ շրջայց կկատարվի ողջ վարչական շրջանում, որպեսզի տուժած քաղաքացիներին հնարավորության սահմաններում կարողանանք օգնել»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր