211652_close_icon
views-count18749 դիտում article-date 21:24 23-05-2016

Արտակարգ իրավիճակ Երևանում. քամին իր սև գործն է արել Սարի Թաղում. բնակիչների հույսը քաղաքապետարանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, Երեւանում, ժամը 15:15-ի սահմաններում անսպասելի փոթորիկ է բարձրացել։ Ուժեղ քամին պոկել է շենքերի տանիքները, արմատախիլ արել ծառեր։ Քամին քշում էր փողոցում գտնվողներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամին Սարի Թաղում նույնպես լուրջ վնասներ է հասցրել. մասնավորապես, 10-րդ փողոցի տներից երկուսի տանիքն ամբողջությամբ պոկվել և հակառակ կողմն են ընկել: Բացի այդ, հոսանքի լարեր են պոկվել ու ընկել փողոցում, ինչի պատճառով թաղամասը հոսանքազրկվել է: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր